Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ զոքանչ չունեմ, որից կարող էի կախված լինել». Բեքմեզյան

Հունիս 20,2019 18:15

«Ճիշտն ասած՝ կարծում էի, որ այդ զանգը, հակառակը, խոսում է օբյեկտիվ որոշման մասին: Ես ծանոթների միջոցով կամ ինչ-որ կապերով չեմ փորձել առաջադրվել որպես ԲԴԽ թեկնածու»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն քննադատությանը, որ «Իմ քայլը» զանգել է Բեքմեզյանին եւ նրան առաջարկել առաջադրվել, հետեւաբար՝ նա կախված է այդ քաղաքական ուժից:

«Զանգելիս վստահ են եղել, որ եթե ես համաձայնվեմ, իրենցից կախված չեմ լինելու: Իմ էությունը բացառում է որեւէ կախվածություն: Վլադիմիր Վարդանյանն իմ կենսագրությունը ներկայացնելիս հպարտորեն կամ քննադատաբար նշեց, որ ամուսնացած չեմ: Անգամ զոքանչ չունեմ, որից կարող էի կախված լինել»,-կատակեց Գրիգոր Բեքմեզյանը:

Ապա, դիմելով պատգամավորներին, ասաց. «Հասկանո՞ւմ եք, ես ազատ մարդ եմ, եւ իմ ազատությունն ապահովում է իմ սկզբունքայնությունը: Միակ բանը, որից կախվածություն ունեմ, երկրիս հանդեպ սերն է»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում էր Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության հարցը: Նրան ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Քվեարկությունն այսօր է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930