Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ-ն, հանձինս պարոն Բեքմեզյանի, կարող է ասոցացվել իշխանության հետ». Արման Բաբաջանյան

Հունիս 20,2019 17:42

«Ե՞րբ եւ ո՞ւմ համար ստեղծվեց Բարձրագույն դատական խորհուրդը: Հուսամ՝ որեւէ մեկը չի մոռացել, որ այն ստեղծվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ մեկ մարդու համար՝ ողջ կյանքում բոլոր տեսակի իշխանությունների համար ներուժ նվիրաբերած Գագիկ Հարությունյանի համար՝ նրան անգործ չթողնելու նպատակով: Արդարադատությունը բռնաբարողներին հրաժեշտ տալու ճանապարհին մեզ բարի ընթացք եմ մաղթում: Հաստատուն մնանք այս ճանապարհին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգն արդեն հակասում է «վեթինգ» իրականացնելու գաղափարին. «Պետք է խուսափել իրավիճակից, երբ ԲԴԽ անդամները համարվում են մտերիմ՝ գործող իշխանության հետ: Վեթինգի համատեքստում պետք է բացառվի քաղաքական միջամտությունը: ԲԴԽ-ն, սակայն, հանձինս պարոն Բեքմեզյանի, կարող է ասոցացվել իշխանության հետ: Պարոն Բեքմեզյանը հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ իրեն զանգել են «Իմ քայլից» եւ առաջարկել դառնալ ԲԴԽ անդամ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում էր իրավաբան Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության հարցը: Նրան ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930