Կրակողը ոստիկանություն է ներկայացել
Հինգ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բյոուք Քյասիք գյուղի շուկայում։ Կրակողն Էլնուր Սուլեյմանովն է։ Ըստ նախնական վարկածի՝ հանցանքը նա գործել է վրեժի հողի վրա։ Հայտնում է Jam-news-ը:
Հունիսի 17-ի առավոտյան Էլնուր Սուլեյմանովը շուկա էր եկել Կալաշնիկովի ինքնաձիգով և կրակ բացել։ Շուկայի առևտրականներից մեկը՝ Շարգիա Մուսաևան ու նրա երկու որդիները տեղում են մահացել։ Նրանք էլ հենց Սուլեյմանովի հիմնական նշանակետն էին․ նրանց միջև հին թշնամանք կար։ Զոհվել է ևս մեկ կին՝ Զեյնաբ Ջալիլովան։