Լրահոս
Օրվա լրահոսը

«80.000 դատական հայց՝ մեկ բանկի կողմից». Բեքմեզյանը խնդիր է տեսնում

Հունիս 20,2019 16:30
dat

Հայաստանյան բանկերից մեկի հայցերի հիման վրա դատարաններում քննվող գործերի քանակը, ըստ Datalex.am դատական տեղեկատվական համակարգի, մինչ այս պահը եղել է 53811, իսկ մեկ ուրիշ բանկի դեպքում՝ մոտ 80.000: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը: Նա բանկերի անունները չբարձրաձայնեց, ասաց, որ միայն 2019թ.-ին հայցերի քննությունների թիվը գերազանցել է 1000-ը:

«Դատարանների վրա դրված այսպիսի գործերի քանակը պետք է նվազեցնել: Պատկերացնո՞ւմ եք, թե դատարանների վրա ինչպիսի ծանրաբեռնվախություն է դրված բանկերի գործերի առումով: Բանկերի գործունեության թերացումների հետեւանքով է, որ այդքան գործեր են հասնում դատարաններին»,-համոզմունք հայտնեց Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930