ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ դատարանում միջադեպ եղավ:
Այսօրվա նիստում իր առարկություններն են ներկայացնում պաշտպանները: Առաջինը խոսեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը: Վերջինիս խոսքի ընթացքում դահլիճում ներկա տուժողների աջակիցներից մի կին անընդհատ տեղից Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված ռեպլիկներ էր նետում: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քանիցս կոչ արեց հանդարտվել եւ լռություն պահպանել: Ի վերջո, դատավորը քաղաքացուն դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: Տիկինը չենթարկվեց: Ավելին, շարունակում էր բղավել, պնդել, որ ինքը ճիշտ է եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հասցեին: Տեւական ժամանակ դատական կարգադրիչներին չէր հաջողվում հանդարտեցնել կնոջը:
Դատավորը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, ինչից հետո, կարգադրիչներն ուժով հեռացրեցին տիկնոջը նիստերի դահլիճից։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ