2018 թվականի նոյեմբերին Կառավարության կողմից քրեակատարողական հիմնարկներից մեկին վերանորոգման համար տրված գումարները ծախսվել են խախտումներով: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը: Սա պարզվել է ՊՎԾ ուսումնասիրության արդյունքում:
Պարոն Քյարամյանն ասաց,որ ՊՎԾ-ն Խախտումներ է հայտնաբերել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման առնչությամբ, խախտվել են նաեւ ժամկետները. «Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի եւ ոչ ժամանակին ծառայություն են մատուցել: Սա հիմք է տվել, որ ՊՎԾ-ն այն ուղարկի դատախազություն»:
Արգիշտի Քյարամյանի խոսքով, այժմ գումար է պետք՝ կրկին այդ կառույցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն պարզ չեղավ, թե որքան գումարի մասին է խոսքը:
Այս նախագիծը հանվեց օրակարգից՝ հետագայում քննարկելու համար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ