SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիայի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունիսի 17-ին Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սամսոն Հովսեփյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի սրահից Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում գողությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ հասակակիցներ, 30-ամյա Հարություն Մուրադյանն ու Համլետ Ստեփանյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունիսի 19-ին, Հ. Մուրադյանը ներկայացել է Արաբկիրի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություններ տվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք նաև թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի BMW մակնիշի ավտոմեքենան։