Ինչպես հայտնի է` երեկ գիշեր Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել էր դաժանաբար սպանված 71-ամյա Եղիսաբեթ Զաքարյանի մարմինը: Կասկածանքով բերման է ենթարկվել նրա 50-ամյա որդին` Վանիկ Զաքարյանը:
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը (լուսանկարում) մեզ փոխանցեց , որ որդին հաշվառված է հոգեբուժարանում, տառապում է շիզոֆրենիայով: Մայր ու որդի ապրել են միասին, որդին ձերբակալված է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ