«Դատական համակարգը պետք է զերծ լինի կլանային կապերից: Ներկա համակարգում դրանք կան: Կլանային կապերը թույլ չեն տալիս, որպեսզի օբյեկտիվորեն քննարկվեն եւ պատասխանատվության կանչվեն այդ կլանի անդամները»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը:
Նրա բնորոշմամբ. «Կլանային կապերի շնորհիվ դատավորներն իրենց զգում են անձեռնմխելի, իսկ ինչ-որ տեղ՝ պատասխանատվությունից ազատ: Պետք է բացառել «վերեւներից» եւ վերադաս դատական ատյաններից ցուցումներ ստանալու բացասական գործելաոճը: Իհարկե, հիմա ասում ենք, որ դատավորները ցուցումներ չեն ստանում իշխանությունից, բայց չենք կարող բացառել, որ նրանք չեն սպասում այդ ցուցումներին»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև