Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ երեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից է փախել». Մարտի մեկի գործով տուժող

Հունիս 20,2019 15:04

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը: Հիշեցնենք, երեկվա նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Վերջինս նաեւ ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Այսօր բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը: Դատավորը տեղեկացրեց նաեւ, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել, գործի վարույթը դադարեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին:

Մինչ պաշտպանական կողմի ելույթները, դատարանը խնդրեց բողոքների վերաբերյալ կարծիք հայտնել գործով տուժողներին եւ «Մարտի 1»-ին զոհված Զաքար Հովհաննիսյանի իրավահաջորդին`քրոջը:

Նա միացավ բողոքներին: Դատարանում ելույթ ունեցով տուժող Սուրեն Գեւորգյանը: Ասաց` իր ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից«Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել է, մենակ ես եմ մնացել։ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից։ Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, մենակ վերեւում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը: Անկախություն եմ ցանկացել, սա՞ էր իմ անկախությունը, ես մրմռում եմ։ Ինձ ջնջխված բերին, տուն քցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահանջում հայրենիքից, ընտանիքս ջնջվեց, մնացի միայնակ։ Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում: Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞նինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են քցում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից Ոճիրն արդարացում չունի, ինչ ձեւի փաստաբան լինի, ինչ ձեւի վճարվի… իմ հոգին խռոված է իմ երկրում, իմ երեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից է փախել։ Նրան արժանի պատիժ»։

Գործով մյուս տուժող Անդրանիկ Հարությունյանն էլ ասաց, որ 2008 թվականի մարտի մեկին դպրոցական երեխա է եղել, անցել է այդ ժամանակ փողոցով, կրակել են, ինչի հետեւանքով մեկ աչքը կուրացել է։

Ի դեպ, այսօրվա նիստին էլ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

 Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930