Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. «Ատենախոսության 75 էջից 50-ը գրագողություն էր, բայց այդ մարդը պատրաստվում է մեզ դատի տալ»

Հունիս 20,2019 14:51

ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը «Մեդիա կենտրոնում» պատասխանելով այն հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում գրագողության քանի դեպք է հայտնաբերել, քանի ատենախոսություն է մերժվել կամ հետ ուղարկվել խորհուրդներ, պատասխանեց. «Հստակ թիվը չեմ կարող ասել, թե քանի գործ է մերժվել, բայց արդեն առաջին դեպքը կա, որ հայցորդը նորից դիմել է պաշտպանության համար: Գործող կարգով, եթե մարդուն մերժում են, նա իրավունք ունի մեկ տարի հետո կրկին դիմել, եւ հիմա գրագողության հետքերը վերացնելով դիմել է: Ցավոք մասնագիտական խորհուրդը կհաստատի, եւ չենք կարողանա դեմն առնել:

Մասնագիտական հանրությունը պետք է ասի, որ քո աշխատանքի մեջ գիտական արժեք չկա: Գնահատելով գրագողության ծավալն ասեմ, որ այս տարվա հունվարից մայիս ամիսներին 60 հոգի է ատենախոսություն պաշտպանել, անցյալ տարի այդ թիվը 110 է եղել: Մենք կարող ենք ենթադրել, որ այդ 50 չպաշտպանածի զգալի մասն իրենց ատենախոսության մեջ ունեցել է գրագողություն եւ հիմա վերաշարադրում է, վերախմբագրում է, փորձում է նորից դզել»:

ԲՈԿ նախագահի խոսքերով. «Մենք գործ ունենք ոչ թե ատենախոսությունների թվի նվազման հետ, այլ պրոբլեմատիկ ատենախոսություններն ուղղակի չեն գալիս, դրանք կդզվեն եւ մեկ տարի անց նորից կներկայացվեն: Կարող ենք ասել, որ 50 տոկոս ատենախոսների դեպքում մենք գործ ունեինք գիտական նորույթի բացակայության եւ գրագողության հետ»:

Սմբատ Գոգյանն ասաց, որ իր համար շշմեցուցիչ էր, երբ վերջերս մեկի ատենախոսությունը մերժեցին. «Նա բողոք ներկայացրեց, հանձնաժողով ստեղծեցին, որն էլ ավելի շատ գրագողության աղբյուրներ հայտնաբերեց ատենախոսության մեջ, փաստորեն 75 էջից 50-ը գրագողություն էր, բայց այժմ այդ մարդը պատրաստվում է մեզ դատի տալ: Ասում է` դուք իրավունք չունեք մեզ մերժելու»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930