Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյան. «Ադրբեջանի ազդեցություն կամ տեղեկատվական արտահոսքի հնարավորություն չի լինելու»

Հունիս 20,2019 14:19

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀԱՊԿ անդամ երկրների՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում մարտահրավերների հակազդման միասնական համակարգի ձեւավորման վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Համաձայնագրի զեկուցողն ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն է: Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը միտված է կիբերանվտանգությանը, տեղեկատվական անվտանգության ոլորտում տեղեկությունների փոխանակմանը եւ մարտահրավերների հաղթահարմանը:

Պատգամավորների մի մասը հարցադրումներով մտահոգություն հայտնեց՝ իսկ եթե Ադրբեջանը փորձի միջամտե՞լ, կամ՝ փորձի ՀԱՊԿ անդամ գործընկերոջ միջոցով արտահոսքի ենթարկված տեղեկություններ ստանա ՀՀ-ի մասին:

Վանեցյանը նշեց. «Ադրբեջանի ազդեցություն կամ տեղեկատվական արտահոսքի հնարավորություն չի լինելու, քանի որ համաձայնագիրը վերաբերելու է միայն ՀԱՊԿ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովմանը, ոչ թե անդամ-երկրի ներքին կյանքին: Այն առանձին համակարգ է լինելու՝ միայն ՀԱՊԿ-ի շրջանակում տեղեկատվության փոխանցման համար: Այս համակարգը չի կապակցվելու ՀՀ որեւէ ներքին համակարգի: Սա ամրագրված է համաձայնագրի պայմանագրով: Չի լինելու տեղեկատվության այնպիսի արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը»:

Վանեցյանը հավելեց, որ առկա է ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունը, համաձայն որի՝ համաձայնագրով ստանձնվելիք պարտավորությունները չեն հակասելու ՀՀ Սահմանադրությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930