Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «2-3 տարում նոր ներգրավված դատավորների աշխատավարձը կհասցնենք մինչեւ 2-3 միլիոն դրամի»

Հունիս 20,2019 13:15

«Իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Գուցե շատերի համար տհաճ է լսել»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի առաջին անգամ դատավորների թափուր մրցույթում տեղի է ունեցել «նեդաբոր»՝ շատ պարզ պատճառով. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, այլապես կբացահայտվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 դրամ աշխատավարձ՝ որոշ դեպքերում մարդկանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ո՞վ կուզի նման պայմաններում ՀՀ-ում լինել դատավոր: Դուք ձեզ մի հատ տվեք այդ հարցը»:

Փաշինյանի խոսքով. «Երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել կոռումպացված դատավորներին: Նրանց մասին չէ խոսքը: Ենթադրենք՝ նրանց տեղերն ազատվեցին, ովքե՞ր են փոխարինելու: Մեզ պետք են իրավունքին հավատացող եւ ողնաշար ունեցող դատավորներ, որոնք այսօր մասնավոր հատվածում իրավաբանական խորհրդատվության համար ամիսը ստանում են 2 միլիոն դրամ աշխատավարձ: Նրանց ինչպե՞ս խնդրենք, որ գան դատավոր աշխատեն»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայումs դեռ չեն կարող դատավորների աշխատավարձը բարձրացնել, քանի որ հանրությունը չի կարող նման որոշումն ընկալել:

«Բայց ընթացիկ բյուջեով հնարավոր է հարցը լուծել: Մեր ընկալումն այն է, որ մեր միջազգային դոնորները ՀՀ-ին այս հարցում կաջակցեն, եւ մենք երկու-երեք տարում նոր ներգրավված դատավորների աշխատավարձը կհասցնենք մինչեւ 2-3 միլիոն դրամի՝ այդ ընթացքում լուծելով նաեւ առկա սոցիալական այլ խնդիրները»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Կարծում եմ, խայտառակություն է, ամո՛թ … ինչու՞ պետք է դատավորը կաշառակեր լինի, առհասարակ, եթե անգամ ստիպված լինի անվճար աշխատելու: Սա, նաև, փողի արժեզրկում է, վիրավորանք է նվազագույն աշխատավարձ ստացողի համար … Լավ հիշում եմ, տարիներ առաջ նախարար Դ. Հարությունյանն էլ կտրուկ բարձրացրեց դատավորների աշխատավարձերը: Ի՞նչ է կաշառակերությունը վերացա՞վ, կամ ո՞վ ասաց, որ 3 միլիոնը բավարար է, վաղը դա էլ քիչ կհամարվի… Դատավորը պետք է պարկեշտ լինի և վե՛րջ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930