Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի 10 միլիոնի եղածն ի՞նչ էր, որ մի տարում չունեցաք». Միրզոյանի կատակը՝ նախարարներին

Հունիս 20,2019 12:56

«Առաջարկում եմ կոնկրետ ասել, ոչ թե օդի մեջ խոսել վատ կադրային քաղաքականության մասին»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատությանը, թե կառավարության կադրային քաղաքականությունը վատն է, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա որպես օրինակ մատնացույց արեց դահլիճում նստած Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին. «Վատ կադր է՞: Մի հատ նայեք նրա կենսագրությունը: Պարոն Ջանջուղազյանը…հեչ պրոֆեսիոնալ չի՞»:

Ապա մատնացույց անելով մյուս նախարարներին՝ Արարատ Միրզոյանը կատակեց. «Հակոբ Արշակյան՝ հեչ կապ չունի իր ոլորտի հետ: Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան…պատահական մարդիկ ո՞նց եկան ոլորտներ ղեկավարելու»:

Ապա ԱԺ նախագահն անդրադարձավ Արդարադատության նորանշանակ եւ երիտասարդ նախարար Ռուստամ Բադասյանին. «Դեռ մի ասուլիս չի տվել, բայց ասում եք, թե վատ կադրային քաղաքականություն ենք անում: Դե կտեսնեք, որ նրանից լավ Արդարադատության նախարար չի եղել»:

Արարատ Միրզոյանը հեգնեց. «Այնպիսի «վատ» կադրային քաղաքականություն է, որ որեւէ նախարար 250 անուն անշարժ գույք չունի, որեւէ մեկի երեխայի հաշվին տասը միլիոն դրամ չկա: Մի տարի է պաշտոնավարում եք, մի տասը միլիոնի եղածն ի՞նչ էր, որ չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930