«Երեկ Գյումրիում ջրհեղեղ էր, Վենետիկն էր դարձել: Ի՞նչ եք առաջարկում՝ մինչեւ 2021թ.-ը Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնենք, գոնդոլներ դնենք, սիրահար զույգերը գան՝ անձրեւի ժամանակ դրանք վարձեն եւ պտտվե՞ն…»,-ԱԺ ամբիոնից այսօր կառավարությանն այսպիսի հարցադրում ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նման բաների դեմը պետք է առնել: Դրանք քաղաքական որոշումներ են պահանջում»,-համոզմունք հայտնեց նա:
Ի դեպ, Մարուքյանի ելույթից առաջ ԱԺ ամբիոնից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ Գյումրիի փողոցների բարեկարգման առնչությամբ հանրությունն օբյեկտիվ դժգոհություն ունի, բայց շուտով կունենանք բոլորովին նոր Գյումրի:
https://www.facebook.com/nadezhda.hakobyan/videos/10213599352437815/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ