Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ. «Ժողովուրդ»

Հունիս 20,2019 12:11

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել։ Կենտրոնում ուսումնասիրություններ իրականացրել է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ձորակ»–ի ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել։ Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ («Դիբազոլ», «Վիկասոլ», «Կլարիտրոմիցին գրինդեքս», «Ունիցեմ», «Նիտրոգլիցերին», «Էուգենոլ», «Ֆուրացիլին», «Ցեմիոն-Ֆ»)։ Եվ սարսափելին այն է, որ դրանց մի մասն օգտագործվում է ամենօրյա աշխատանքում, իսկ մյուս մասը նախատեսված է օգտագործել անհետաձգելի դեպքերում։ Համաձայնեք, որ սա առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է. չէ՞ որ ժամկետանց դեղերի օգտագործումն անթույլատրելի է։ Սա դեռ ամենը չէ. մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել է նաեւ դեղերի պահպանմանն առնչվող խնդիրներ։

Օրինակ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի միջամտությունների սենյակներում դեղերը պահվել են ոչ թե սառնարանում կամ փակ պահարաններում, այլ թափանցիկ ապակյա դեղապահարաններում, որոնք արեւի լույսի ուղղակի ազդեցության ներքո են եղել։ Ավագ բուժքրոջ կաբինետներում, որտեղ նույնպես պահվել են դեղեր, այդ թվում՝ հոգեմետ, չի եղել չհրկիզվող պահարան։ Իսկ, ահա, միջամտությունների սենյակում պահվող հոգեմետ դեղերի հսկողությունը պետք է իրականացվի միայն սենյակի դուռը փակ պահելով բայց օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցի ընթացում այն գրեթե միշտ բաց է եղել։

Ավելին, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի տղամարդկանց 1-ին բաժանմունքի միջամտությունների սենյակի դեղապահարանում առկա են եղել նիտրոգլիցերինի դեղաշշից հանված եւ ստվարաթղթե տուփի մեջ լցված նիտրոգլիցերինի հաբեր։ Արձանագրվել են նաեւ դեղամիջոցների ոչ բավարար քանակի տրամադրման հետ կապված խնդիրներ։ Ամենակարեւորը՝ պարզվում է, որ «Ձորակ» կենտրոնի ատամնաբույժն ատամնաբուժական ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ դեղերի ու նյութերի մեծ մասը ձեռք է բերում իր միջոցներով։ Նրա խոսքերով՝ ատամնաբուժական ծառայության համար նախատեսված տարեկան 150 հազար դրամը բավարար չէ ամբողջ ծավալով դեղորայք եւ անհրաժեշտ պլոմբանյութեր ձեռք բերելու համար։ Էլ չենք խոսում ժամկետանց բժշկական կաթետերների մասին, որոնք «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի իրային պահեստում են պահվել։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930