Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ուրիշ ձեւով ենք փորձում, պարոն վարչապետ». Մարուքյանի ակնարկը՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության մասին

Հունիս 20,2019 11:49

«Հետաքրքիր մարտահրավերի առաջ ենք: Մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետեւաբար՝ չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մենք ժամանակին դեմ ենք քվեարկել այդ բյուջեին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չենք կարող չխոսել խնդիրներից, դրանց դեմը պետք է առնել, որպեսզի դրանց չբախվենք նաեւ 2019թ.-ին եւ հաջորդ տարիներին»,-ԱԺ-ում այսօր 2018թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա առանձնացրեց մի քանի խնդիր. «Մենք քննադատում ենք կառավարության կադրային քաղաքականությունը, որը շատ վատն է: Երկրորդ՝ խոստումները դրժվել են: Ասել ենք եւ ասում ենք՝ դրանք եղել են միասնական ընդդիմության խոստումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության խոստումները: Մենք հետեւելու ենք, որպեսզի դրանք կատարվեն: Իմիջիայլոց, հիմա ուրիշ ձեւով ենք փորձում, պարոն վարչապետ, ԱԱԾ-ի եւ ոստիկանության մասին է խոսքը, դուք խոստացել էիք դա»: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանը» պարբերաբար հիշեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությունը չպետք է վարչապետին ենթակա լինեն, սակայն դրանք այսօր էլ այդ կարգավիճակում են:

Մարուքյանը հիշեցրեց. «Քննադատել ենք նաեւ «սեւերի եւ սպիտակների» պատմությունները: Ի դեպ, օրերս Երեւանի քաղաքապետը կրկնեց դա: Դասեր չեն քաղվում…Պետք է ավելի լսող լինել: Երբ մեզ նախատում են, թե ինչպես եք ժողովրդի պատգամավորին ինչ-որ բան ասում, հարց է առաջանում՝ մեզ՝ ընդդիմությանը, ուրիշ ժողովուրդ է ընտրե՞լ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930