Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Հայաստանի պատմության մեջ, կարծեմ, նման չափի նախարարություն չի եղել». «Հրապարակ»

Հունիս 20,2019 11:22

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների «մեգասուպերնախարար» Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կարողանալու դուրս գալ այդ ծանր բեռի տակից, որը վերցրել է իր ուսերին՝ ե՛ւ սուպերնախարար է, ե՛ւ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ. «Ասում են՝ Դուք մեծ ջանք եք գործադրում, շատ եք աշխատում, չարչարվում, բայց շատ մեծ ծանրաձող եք վերցրել, եւ հնարավոր է՝ տակից դուրս չգաք»։

«Միշտ էլ կա որեւէ ոլորտում չհաջողելու կամ ձախողելու վտանգը, բայց ես ամենեւին այդպես չեմ տրամադրված։ Ես վստահ եմ, որ պետք է հաջողեմ, պետք է հաջողի նաեւ համակարգը, եւ դրա համար ես ջանք չեմ խնայելու ու, բնականաբար, եթե որեւէ փուլում դա ինձ չհաջողվի, դրա ողջ պատասխանատվությունը կկրեմ ես»,– ասաց Սուրեն Պապիկյանը։

– Փաստորեն, Դուք, ի վերջո, դարձաք Հայաստանի մեգասուպերնախարարը, քանզի ամենաշատ ոլորտներն ընդգրկող գերատեսչության ղեկավարն եք։

– Դե, մի քիչ տերմինը գուցե այնքան էլ ընդունելի չէ, բայց, ամեն դեպքում՝ այո, բավականին մեծ նախարարություն է, եւ Հայաստանի պատմության մեջ, կարծեմ, նման չափի նախարարություն չի եղել։ Բայց կարծում եմ՝ իևքը ոչ միայն կառավարելի է, այլեւ բավականին լավ ու ճիշտ կառուցվածք ունեցող նախարարություն է դառնալու։

– ԱԺ-ում Ձեր գործընկեր Մխիթար Հայրապետյանն օրերս հայտարարեց, որ հրաժարվում է Եվրանեսթում պատվիրակության ղեկավարի պարտականություններից, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելուց հետո ժամանակի առումով չի հասցնում։ Ձեր դեպքում, փաստացի, ավելի ծանր վիճակ է ստացվում՝ Դուք ե՛ւ դարձաք սուպերնախարար, ե՛ւ ընտրվեցիք ՔՊ վարչության նախագահ։ Ինչպե՞ս եք համատեղելու։

–  Բնականաբար՝ Մխիթար Հայրապետյանի նման ընկերների գործուն աջակցությամբ, որովհետև մեր վարչության 21 անդամներից ամեն մեկն իր դերակատարումը պետք է ունենա եւ ունի։ Այնպես որ դա մեկ հոգու ուսերին դրված խնդիր չէ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930