«Աչք չենք փակում ռեսուրսների չարաշահման վրա: Միջոցների մսխում կամ կոռուպցիոն ռիսկեր նկատելու դեպքում գործակցում ենք իրավապահների հետ եւ նույնը խորհուրդ տալիս մեր ծառայություններից օգտվող քաղաքացիներին, այլապես, եթե միասին չպայքարենք այս իրավիճակի դեմ, չենք հաղթի աղքատությանը»,-ԱԺ-ում այսօր 2018թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ անպատժելիության եւ անհավասարության խորացման դեպքում բարեկեցություն հնարավոր չէ ապահովել քաղաքացիների համար. «Վերահաստատում եմ, որ հակված ենք մշտապես թարմացնելու եւ փոփոխություններ կատարելու մեր գործող ծրագրերում: Նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նախեւառաջ հասնել ամենախոցելիներին, որոնք դուրս են մնացել համակարգից՝ համապատասխան քաղաքականության բացակայության պատճառով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ