Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ արդարադատության նորանշանակ նախարարը դեռ նկատելիորեն չի աճել

Հունիս 19,2019 23:13

Փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր շատերին չի տեսնում իրենց պաշտոններում, նրա  կարծիքով՝ բարձր պաշտոններում պետք է նշանակվեն անցած ճանապարհ ունեցող անձինք: Անդրադառնալով արդարադատության նախարարի նշանակմանը՝ նա կարծիք հայտնեց. «եթե այս երիտասարդը կլինի այդ զրոյից սկսողը,մենք նրան կծափահարենք, եթե՝ ոչ, կհայհոյենք ու կպահանջենք ազատ արձակել նրան» Ընդհանուր դժգոհության ֆոնին՝ ես էլ եմ կիսում այդ դժգոհությունը, որովհետեւ շատերին իրենց պաշտոնում չեմ տեսնում, երեւի միակ դրական բանն այս օրերին, որ տեսել եմ` Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելն էր: Ես արդարադատության նորանշանակ նախարարին չճանաչեցի՝ ով է, համենայնդեպս, երբ այդ կարգի բարձր պաշտոններ են նշանակում, երեւի, շատ կարեւոր է անձի անցյալն ու անցած ճանապարհը: Ոչ էդքան նրա երիտասարդ լինելուց եմ անվստահություն ունենում, որքան որ այդ 5-6 տարին, երբ մարդիկ կարող էին աշխատել ու այդ ոլորտում դրսեւորում ունենալ .կարող էր նույնիսկ շատ երիտասարդ լինել, բայց նկատելի աճած լիներ: Այսպես, անկյունից ինձ համար խորթ է այդ նշանակումը»:

Նրա խոսքով, շատ լավ կադրեր կան, որոնց կարելի էր ոլորտի ղեկավարումը վստահել. «Մեր արդարադատության համակարգը պետք է ղեկավարեր այնպիսի անձնավորություն, որը շատ լավ տիրապետում է դատարանը, փաստաբանությունը, նույնիսկ քննչական ապարատը. բոլորը փոխկապակցված են, պետք  է այդ ամբողջ փոխկապակցված աշխատանքը պատկերացնել, եթե ուզում ես՝ արդարադատության նախարարությունը բնականոն հունով աշխատի ու ժողովրդի մոտ հեղինակություն ունենա …բայց, եթե այդպես են նայում կադրային ընտրությանը, ինչ կարող եմ ասել»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ասաց՝ չի ճանաչում նորանշանակ նախարարին ու չի շտապի կարծիք հայտնել. «Չեմ բացառում, որ նրա մասնագիտական ու հատկապես մարդկային որակները բավարար են, ամեն ինչ ցույց կտա աշխատանքը, ու դա շատ արագ կերեւա, կարծում եմ՝ շաբաթների ընթացքում կերեւա, նախապես բացասական կամ դրական կարծիք հայտնել չեմ կարող»:

Նրա համոզմամբ, նախարարը պետք է առաջին հերթին լինի կազմակերպիչ.. «Մնացած ամեն ինչը ձեռքբերովի է, մենք ունեցել ենք  տարիքով նախարարներ, որոնք աչքի են ընկել կաշառակերությամբ, անգործությամբ, ամեն ինչով, հիմա թող լինեն երիտասարդ նախարարներ, մենք կտեսնենք, եթե՝ ոչ, շատ արագ կսկսենք նրանց քննադատել: Այս ոլորտում մեծ խնդիրներ ունենք, դատական համակարգի բարեփոխումներ, արդարադատության համակարգում լրջագույն բարեփոխումներ, ես կասեի՝ պետք է զրոյից սկսել, որովհետեւ ստացել ենք խորհրդային արդարադատության  մասին խորհրդային պատկերացումների ժառանգություն ու այդպես էլ շարունակում ենք, մեզ նոր մարդիկ են պետք, որոնք զրոյից կսկսեն, եթե այս երիտասարդը կլինի այդ զրոյից սկսողը,մենք նրան կծափահարենք, եթե՝ ոչ, կհայհոյենք ու կպահանջենք ազատ արձակել նրան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո՛, պէտք է համբերել ու տեսնել, ապա միայն գնահատել կամ քննադատել: Այնքան համատարած փտածութիւն կայ Հայաստանի մէջ, որ այլեւս կարելի չէ տարիքի վստահիլ:
    Միայն գործն է կարեւորը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930