Հունիսի 19-ին Իմիշլի շրջանի Գարալար գյուղում հուղարկավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էսգերզադե Էլնուր Բահրամ օղլուն (Əsgərzadə Elnur Bəhram oğlu)։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Զինծառայողի հարազատների պնդմամբ՝ Էսգերզադեն հունիսի 7-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, տեղափոխվել է Գյանջայի հոսպիտալ և այդ օրվանից կոմայի մեջ է եղել։
Նշենք, որ զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն, հայտնի չէ. կորուստը մարտական է, թե՝ ոչ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Razm.info-ի կայքում: