Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն «Սորոս» ասելով». Արդարադատության նորանշանակ նախարար

Հունիս 19,2019 22:25

«Երեւակայական կառույցների հետ երեւակայական կապերը չեմ կարող մեկնաբանել: Չգիտեմ, թե որտեղից այդ խոսակցությունը, եւ թե ինչ նկատի ունեն «Սորոս» ասելով: Մութ ու դավադիր ուժեր…չեմ կարող մեկնաբանել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով գնահատականներին, թե ինքը «Սորոսի հիմնադրամից» է սնվել եւ այդ կերպ կարիերայի աճ գրանցել:

Լրագրողները նկատեցին՝ նա եղել է փաստաբան, ապա զբաղեցրել ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը. ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

Նախարարը պատասխանեց. «Փաստաբանի աշխատանքից պետական ոլորտ տեղափոխվելը պայմանավորված էր այս կառավարության հետ նույն քաղաքական արժեհամակարգ ունենալով: Քանի որ որպես փաստաբան մասնագիտացած էի հարկային-տնտեսական հանցագործությունների հարցերում, բնականաբար, ՊԵԿ-ն այն վայրն էր, որտեղ, կարծում եմ, ամենաօգտակարը կարող էի լինել հանրային կառավարման ոլորտում: Իսկ թե ինչով է պայմանավորված ՊԵԿ-ից տեղափոխությունը նախարարություն, ապա ասեմ, որ առաջարկը եղել է օրերս, ես էլ երկար մտածել եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930