Իտալիայի Ֆաենցա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան եւս երկու բրոնզ նվաճեց:
51 կգ քաշային Արմեն Հարությունյանը 6:3 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Նիհադ Գուլուզադեին, իսկ 45 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանն առավելության հասավ լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասի նկատմամբ՝ 9:0:
Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Իտալիայում, ընդհանուր առմամբ նվաճեց մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ