Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը. «Իրավական գնահատական պետք է տրվի նաեւ հրամանատարական շղթայի մյուս օղակների ներգրավման հանգամանքներն ու ուղղորդումները»

Հունիս 19,2019 20:22

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու եւ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու իր վերաքննիչ բողոքը ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նա նշեց, որ Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելով՝ գործի քննությունն անհարկի ձգձգվում է: Բացի այդ, ըստ փաստաբանի, առաջին ատյանի դատարանն անտեսել է ներպետական եւ միջազգային նորմերի պահանջները:

«Բողոքաբերները հիշեցնում են Վերաքննիչ դատարանին, որ սույն քրեական գործով քննվում են միաժամանակ նաեւ իրենց հարազատների սպանությունների հանգամանքների բացահայտման ուղղությամբ, սա միայն ձեւական կապ չէ մեղադրյալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ: Սույն քրեական գործի շրջանակներում քննության առարկան է կամ պետք է լինի մահաբեր ուժի գործադրման բոլոր հանգամանքները եւ դրանց մեջ ներգրավված անձանց շրջանակը:

Սույն քրեական  գործի շրջանակներում ԱԱԾ,  ոստիկանություն եւ բանակային ստորաբաժանումների 2008-ի մարտի 1-2-ին դեպքերի ներգործության եւ հրամանատարական շղթայի բացահայտման կապակցությամբ առաջնային նշանակություն ունի ոչ միայն մեղադրյալ Քոչարյանի գործով քննությունն եւ դրանց իրավական գնահատականի  արժանացնելը , այլեւ հրամանատարական շղթայի մյուս օղակների ներգրավման կապակցությամբ տեղեկությունների, նրանց ուղղորդումների, տված հանձնարարությունների եւ անգործության հանգամանքների պարզումը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սաֆարյանի ներկայացրած վերաքննիչ  բողոքում նաեւ նշվում է. «2008 թվականի մարտի 1-ին «Տեղանքի զննություն» օպերացիային մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բերված խմբեր եւ ֆիզիկական անհամաչափ ուժերի գործադրմամբ իրականացվել է հավաքների մասնակիցներին ճնշելու գործողություն։ Այնուհետեւ հավաքի ամենաակտիվ մասնակիցներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից տասնյակ անձանց անօրինական տարել են Ոստիկանություն։ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին զորքը զինված եղել է Երեւանի տարբեր փողոցներում, ոստիկանները իրականացրել են ապօրինի գործառույթ՝ ցույցը ցրելու նպատակով։ Մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ։ Մարտի 24-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որը վերաբերել է տասը անձանց մահվանը»։

Ըստ Սեդա Սաֆարյանի, Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում Քոչարյանի կալանքը փոխելու  համար անձնական երաշխավորությունը  ներկայացնելով, չեն ցանկանում, որպեսզի Մարտի 1-ի գործը բացահայտվի, քանի որ այդ օրերին Ղարաբաղից զորք է բերվել Հայաստան։

Եզրափակելով բողոքը, Սաֆարյանը նշեց, որ տուժող կողմը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի եւ նրա նկատմամբ պետք է կիրառվի կալանք՝ որպես խափանման միջոց:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930