ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց Ստեփանավանի օդանավակայանի ճակատագրից՝ պոտենցիալ ներդրողների ներկայացվե՞լ է ծրագիր, որով այդ մարից բնակչության արտագաղթը կկանխվեր:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ինքը ծնունդով Ստեփանավանից է, կարեւորում է այդ հարցը, ընդհանրապես փոքր ավիացիայի զարգացումը. «Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է Երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»: Նա ասաց, որ դեմ չի կառավարությունը, եթե ներդրողներ լինեն, օրինակ, Ջերմուկը կարող է դառնալ փոքր ավիացիայի կարեւոր կենտրոն:
Սանդիկովը ցույց տվեց ներդրողի տեղը. «Գուցե ծնունդով Տաշիրից հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ միգուցե բանակցեք, որի վերջին ներդրումը Երեւանում 150 մլն դոլարով այգու կառուցումն էր, կարծում եմ, դրանից շատ ավելի համեստ միջոցներով կարելի է նաեւ Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»:
Պապիկյանն արձագանքեց, որ խնդիր չի տեսնում, կարող են քննարկել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ