Ուկրաինայի Խարկով քաղաքում ադրբեջանցի ծանոթների կողմից պատուհանից ցած նետված Արթուր Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել միջադեպից:
Նրա խոսքով՝ իրեն պատուհանից ընկնել «օգնել են» իր վեց ծանոթները: Նրանք ցանկացել են երիտասարդի սենյակ կասկածելի իրեր գցել, սակայն երբ բոլորը գնացել են, Արթուրը կողպել է դուռը և սկսել դրանք դուրս գցել պատուհանից: Բայց դա աննկատ չի մնացել:
«Երկու-երեք րոպե անց, իմ սենյակի դուռը կոտրվում է և ստացվում է այնպես, որ կռիվ է սկսվում: Նրանք սկսում են կռվել, հանում են էլեկտրաշոկերը, դանակը: Ես մեր միջև սեղան եմ դնում, մոտենում եմ պատուհանին և սկսում օգնություն կանչել»,- պատմել է Արթուրը:
Ավելի վաղ Արթուրի հայրը պատմել էր, որ Արթուրը պատուհանից ընկնելուց հետո սողալով թաքնվել է մոտակա կայանատեղիում, որտեղի անվտանգության աշխատակիցն էլ ոստիկանություն և շտապ օգնություն է կանչել:
Կարդացեք նաև
Հանրակացարանում, որտեղ ապրում է Արթուրը, ասում են, որ նախկինում նա երբեք իր վրա ուշադրություն չի հրավիրել:
«Կարգը չէր խախտում, որևէ բանով աչքի չի ընկել: Կարծես թե նորմալ տղա է»,- ասել է հանրակացարանի վերահսկող Տատյանան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ