Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետին հարցրեց՝ դուք զբոսաշրջությունը հայտարարել եք գերակա ոլորտ, 2018-ին մեր երկիր այցելել է 1,7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ հարեւան երկիր՝ 8,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, որից 1,5 մլն-ը՝ մեր երկրից, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը՝ իրավիճակը փոխելու համար, մեր երկրից արտահոսել է 1 մլրդ դոլար, քանի որ նպաստավոր պայմաններ չեն ապահովել:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10 տոկոսով: Այս տարի առաջին եռամսյակի տվյալներով աճել է 5,3 տոկոսով, դա դեռ զբոսաշրջային սեզոնի պիկը չէ: Հիմքեր կան կարծելու, որ ընթացիկ շրջանում շատ մեծ ծավալներ ունի զբոսաշրջությունը: ԿԲ նախագահն այսօր այս ամբիոնից հայտարարել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է 131 մլն դոլար: Մինչեւ ԿԲ նախագահը այստեղից հասել է Կենտրոնական բանկ, այդ դոլարի թիվը հասել է 154 մլն-ի: Սա նշանակում է, որ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր: Սա աննախադեպ ցուցանիշներ են, համենայնդեպս, ԿԲ ներկայացուցիչներն ասում են, որ աննախադեպ են: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, կարծում եմ, ամենակարեւոր բանը երկրի դրական իմիջն է, այս կառավարությունը այդ առումով շատ բան արդեն արել է: Երկրորդը ենթակառուցվածքներն են՝ ճանապարհներ»:
Նա ասաց, որ զբոսաշրջիկների հարմարավետությունն իրականացնելու համար ծրագրեր են իրականացնում: Օրինակ, գազալցակայաններում զուգարանների հետ կապված տնտեսվարողների հետ լուծումներ են գտնում:
Փաշինյանը կասկածի տակ դրեց Մադաթյանի հաշվարկը, որ 1 մլրդ դոլար կորցրել ենք՝ զբոսաշրջիկների հետ կապված:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ