ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա շրջանակում ընդունել է Արցախին 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու առաջարկը:
2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:
«Լեռնային Ղարաբաղում երեխաները և ընտանիքները չպետք է ապրեն ականների պայթյունից մահանալու կամ վիրավորվելու մշտական սպառնալիքի տակ,- ասել է կոնգրեսականը:- Իմ փոփոխությունը կապահովը շարունակական ֆինանսավորում Լեռնային Ղարաբաղի ականազերծման և վերականգնման նախագծերի համար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ