Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի հարազատ. «Դավիթ Պետրոսյանին հեռախոսով նկարել են՝ ով է խփել, հեռախոսը քննչականում անհայտացել է»

Հունիս 19,2019 18:48

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ  Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ  բողոքների քննությունն էր, բողոքները լսելուց հետո  տուժողների  հարազատները ելույթ ունեցան:

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն իր ելույթում ասաց. «Ես երանի կտայի, որ որդուս խփեին սահմանին, ոչ թե Երեւանի կենտրոնում։  Ո՞վ է իրավունք տվել, իմ 33 տարեկան որդու կյանքը խլել, իրե՞նք էին կյանք տվել: Ո՞վ է պատասխան տալու 10 զոհերի համար, վերջը  մեկը պետք է պատասխան տա՞: Այդ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատար էր Ռոբերտ Քոչարյանը, գոնե մի անգամ, ընենց ստից հայտարարություն աներ զոհերի ծնողների մասին: Բոլորս էլ ծնող ենք , չէ՞»:

Վաչագան Ֆարմանյանը միացավ եւ պնդեց դատարանում իր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերդ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ կալանքի կիրառում։

Մարտի 1-ի զոհերից մեկի իրավահաջորդ Ջեմմա Վարդանյանը նույնպես միացավ բողոքին եւ ասաց. «Դավիթ Պետրոսյանը աշխատել է ոսկու շուկայում, կանչել են ցույցի տեղ, նրան խփել են, գնդակը հանել են 9 միլիմետրանոց: Դավիթ Պետրոսյանին հեռախոսով նկարել են՝ ով է խփել, հեռախոսը քննչականում անհայտացել է: Հիմա իմ ծերությունը դժոխք են սարքել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տուժողների հարազատների ելույթներից հետո դատավոր Արմեն Դանիելյանը նշելով այսօրվա գործի քննության ծանրաբեռնվածությունը՝ որոշեց նիստը հետաձգել եւ հաջորդ նիստի օր նշանակեց վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 14:00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930