Հայաստանցի երիտասարդ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ եւ 7,5 միավորով դարձավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Կարեն Ասրյանի 12-րդ միջազգային հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին գրոսմայստերներ՝ ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, Հովիկ Հայրապետյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որոնք էլ նույն հերթականությամբ դասավորվեցին ամփոփիչ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ