Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար տրամադրելու առաջարկը

Հունիս 19,2019 18:30

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա բյուջեի շրջանակում ընդունել է ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրի առաջարկը՝ Հայաստանին 40 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ: Առաջարկն ընդունվել է 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ:

Սփիրի այդ առաջարկը աջակցություն է ստացել նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի և Ֆրանկ Փալոնի կողմից:

Նախատեսվում է, որ այդ գումարը պետք է ուղղվի Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում առաջարկի քննարկումների ժամանակ Սփիրը բոցաշունչ ելույթ էր ունեցել Հայաստանի «թավշյա հեղափոխության» մասին՝ նշելով, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը անի «իր ուժերի սահմաններում ամեն բան՝ այս նոր ժողովրդավարությանն աջակցելու համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930