«Հասկանում եմ մարդկանց վիշտը ինչքան ծանր է ու անկեղծ՝ շատ հուզվեցի։ Հասկանում եմ նրանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել ու միանշանակ՝ կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը», – այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ մարտի 1-ի զոհերի հարազատների՝ դատարանում ելույթների մասին:
Այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաքննիչ բողոքները քննելու նիստն էր, որի ընթացքում լսվեց դատախազների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչի բողոքները, ապա տուժողների հարազատները ելույթ ունեցան:
Նրա խոսքով՝ շատ հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։
Լրագրողների այն դիտարկմանը, որ զոհերի հարազատներն ասում են՝ հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, Լեւոն Քոչարյանն ասաց. «Այդ ամենը, որ եղել է գործընթացներ են չէ՞ եղել։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ չէ՞ նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։ Նայեք, պարոն Քլոյանը, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին, բայց իրենք չեն բողոքարկել։ Բայց խնդիրը (նկատի ունի Ռոբերտո խանութը, Ն.Բ.) հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են՝ էդ խանութի հետ մենք երբեւէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ գլխավոր դատախազը վերաքննիչ բողոքում նշեց դրվագ, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Քոչարյանի հաշվեհամարի մեծ գումարների շարժը, այն դեպքում, երբ նա երկար տարիներ պետական պաշտոն է զբաղեցրել, իսկ նրա որդու հաշվին 18 մլն դոլար է եղել, Լեւոն Քոչարյանը որեւէ հստակ պատասխան չտվեց. «Խոսքը եղբորս մասին է: Նախ, ես շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդների կարծիքը, եւ խոսում է ավելի ցածր գումարներից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լեւոն Քոչարյանն այդպես էլ չպատասխանեց, թե որտեղից այդ 18 միլիոն դոլարը նրա եղբորը, նրան «փրկեց» պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որը նրան ուղղակի տարավ լրագրողների մոտից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ