«Ես «սուպերնախարարություն» տերմինից կհրաժարվեի: Այո, նախարարությունը բավականին մեծ է, եւ խնդիրներ կան: Խնդիրներ կային եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում, եւ միացված գերատեսչություններում»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա բնորոշմամբ՝ մեկ նախարարության տանիքի ներքո մի քանի գերատեսչություն կենտրոնացնելը ժամանակ կպահանջի, որպեսզի գործընթացը հունի մեջ ընկնի:
Իսկ թե քանի մարդ աշխատանքից կզրկվի օպտիմալացման հետեւանքով, Պապիկյանը նշեց, որ այս փուլում հեռացվածներ չկան, իսկ հետագայի վերաբերյալ թվեր հնարավոր չէ ասել: «Կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսում, իսկ հաջորդիվ՝ ըստ անհրաժեշտության»,-տեղեկացրեց Սուրեն Պապիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/466472540769119/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ