Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Հունիս 19,2019 17:37

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարություններ է արել հայ հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի եւ հայերի մասին առհասարակ, ինչը զավեշտալի մեկնաբանությունների առիթ է տվել տեղացի լրագրողների շրջանում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Նրա փոխանցմամբ՝ Հասանովի ասածները Մխիթարյանի մասին կարելի է այսպես թարգմանել՝ «ո՞վ է Հենրիխ Մխիթարյանը, մի դրամ փող չարժե, նա նստած է պահեստայինների նստարանին: Գար՝ խաղար, թե ոչ, միեւնույնն է՝ նրա թիմը պարտվելու էր»:

Իգիթյանը նկատեց. «Լրագրողներից մեկը Հասանովին հիշեցրել է, թե որքան գումարով է «Արսենալը» ձեռք բերել այդ «մի դրամ չարժեցող» ֆուտբոլիստին»:

Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ այս խնդիրը Հենրիխ Մխիթարյանի անձի մասին չէ, այլ այն փաստի, որ հայազգի ֆուտբոլիստի հայ եւ օտարերկրացի ֆուտբոլասերների մի մասը չկարողացավ մուտք գործել Ադրբեջան, մի մասն էլ խնդիրներ ունեցավ Ադրբեջանում, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի ռասիստական մոտեցումը: «Ադրբեջանը չափն անցավ, նա մինչ օրս պատասխան չի տվել այս իրավիճակի համար, մինչդեռ իրեն եվրոպական չափանիշներով առաջնորդվող երկիր է հռչակում»,-նկատեց պատգամավորը:

Զաքիր Հասանովի ճեպազրույցի այլ մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930