Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյանը Քոչարյանի գործով ելույթ ունեցավ դատարանում. «Իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա»

Հունիս 19,2019 17:12

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը ներկայացնելու հետո Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, միանալով Սեդա Սաֆարյանի բողոքին՝ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա պատմեց, որ տուժողների իրավահաջորդներից միակ մարդը ինքն է եղել, որ մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, երբ, իր խոսքերով ասած՝ սկսեցին ռմբակոծել Երեւանը։

Քլոյանի պատմելով՝ «Այնուհետեւ սադրիչները ջարդուփշուր արեցին Մոսկվայի տունը՝ դրանով փորձելով ցույց տալ, որ շարժումը հակառուսական քաղաքականություն է տանում: Եթե ընդդիմությունը գնում էր հեղափոխության, ինչո՞ւ որսորդական խանութը չէր ջարդում զենք վերցնում, ինչո՞ւ քաղաքապետարանի շենքը չէր մտնում: Երեկոյան 9-ին սադրիչները՝ մոտ հազար հոգի, երիտասարդներին տարան կրակի բերան, նրանց բերել էին Արտաշատից, էջմիածնից, Աբովյանից, Սյունիքից։ Ես ժամը 9 անց տաս զանգեցի իմ տղային, մի աղջիկ պատասխանեց ու ասաց, որ իրեն տեղափոխել են վիրահատարան՝ 3-րդ հիվանդանոցի: Գնացի Զաքյան փողոց, անցա փշալարը, կամրջի վրա տեսա արյան վիճակ: 3 ամիս հետո քննիչը հաստատեց՝ ձեր երեխայի արյան հետքերն են: Իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա»:

Սարգիս Քլոյանի պատմելով՝ ինքը քննիչի մոտ գրավոր գրել է, թե ով է սպանել իր որդուն եւ Տիգրան Խաչատրյանին, որոնք մահացել են Չերյոմուխայի կրակոցից, ու քննիչն ասել է՝ զենքի անզգուշությամբ է եղել տղայի մահը. «Քննիչին ասել եմ՝ որ չգիտես ով է սպանել իմ տղային, ինչպե՞ս գիտես՝ անզգո՞ւյշ է կրակել»:

Գոռ Քլոյանի հայրը նախկինում հնչեցրած այն կարծիքների, մասնավորապես Քոչարյանի այն հայտարարության առնչությամբ, թե ընդդիմությունը զինված է եղել, այսօր ասաց.«Դա իրականությանը չի համապատասխանում, ընդդիմության ձեռքին զենք չի եղել»:

Սարգիս Քլոյանը հիշեց 1996 թվականը, երբ ընդդիմությունը «գրոհել էր» ԱԺ-ն եւ, նրա խոսքով՝ ջարդել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի գլուխները: Ըստ նրա՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը մտել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ եւ հարցրել՝ կրակե՞ն, Տեր-Պետրոսյանն էլ ասել է՝ ոչ, կրակեն միայն օդ. «Ի՞նչն էր խանգարում Քոչարյանին հրաման տար չկրակել, ի՞նչն էր խանգարում Քոչարյանին նույն բանն անել, որ զոհեր չլինեին, ու մենք այստեղ չլինեինք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Ամենայն հարգանքով հանդերձ մարդու վշտի հանդեպ, բայց ինքնելա խոստովանում որ որդին ինչ որ սադրիչներիա միացել ու հարձակվել ներքին զորքերի վրա, որտեղ ուրիշների որդիներն էին, արդյունքում ծանր վիրավորվելա Համլետ Թադեվոսյանը։ որդին զոհվելա չերյոմուխայից։ ինչիցա վերցրել որ չերյոմուխա օգտագործելու համար նախագահի հրամանա պետք։ կամ որ 96 իցա խոսում ինչ գիտի լտպ ի կողքը նստած էր՞ ակնհայտա որ լեվոնականները շահարկել են մարդկանց վիշտը ու իրենց ձեռնտու միֆերը մեղմորեն սրսկել են զոհվածների ծնողներին։ ի դեպ միակ առայժմ բացահայտված սպանության իշխանական իսկ վերսիայով ցուցարարը մետաղյա ձողով հարձակվելա ոստիկանի վրա, ոստիկանը ստիպված կրակելա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930