Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ դեղորայքի ներմուծումը

Հունիս 19,2019 17:18

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի:

Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930