Լրահոս
Օրվա լրահոսը

«4-5 դրամով, ժողովրդի լեզվով ասած, Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում՝ հենց առաջին գոտում». Յոլյանը՝ բացահայտումների մասին

Հունիս 19,2019 16:39

«Կարո՞ղ եք գնահատական տալ, թե до и после, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը եւ դրանից հետո ստուգումների որակը եւ բացահայտումների ծավալը ինչքան է»,- այսօր ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաեւ հավելեց՝ հաշվեքննությունը բավականին թանկ հաճույք է, իսկ այն աշխատավարձերով, որ աշխատում են ձեր պալատում հաշվեքննիչները, կարո՞ղ են որակյալ հաշվեքննություն անել:

Յոլյանը պատասխանեց, որ իր ղեկավարած կառույցի աշխատանքը չի գնահատի ինքը, բայց թվարկեց, թե քանի քրգործեր են հարուցվել իրենց ուսումնասիրության արդյունքով. «Միայն ԲԷՑ-ով 7 քրգործ է հարուցվել: Բավականին ակտիվ համագործակցել ենք դատախազության հետ, ԴԱՀԿ-ի հետ կապված 2017-ի մեր նյութով նույնպես 7 քրգործ է հարուցված՝ 1 մլրդ 375 մլն պետությանը հասցված վնասի մասով: Չգնահատեմ նախորդ տարիները, երբ եղել եմ տեղակալ կամ եղել եմ էներգետիկայի ղեկավար, դա կոռեկտ չի լինի: Բայց ընդհանուր առմամբ՝ մինչեւ 2013-ը մեծ ազդեցություն ունեցավ ֆինանսական միջոցների, գույքերի օտարման առումով: 2018-ի մեր նյութը նայեք, կտեսնեք՝ 4-5 դրամով ժողովրդի լեզվով ասած՝ Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում, որը հենց առաջին գոտում էր գտնվում: Դրանից հետո նույն ԱԺ-ն շեմեր սահմանեց կադաստրային: Ես կարծում եմ, 2017-ին բավականին լուրջ պրոբլեմային խնդիրներ արձանագրվել են, 2018-ին՝ ավելի շատ»:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Յոլյանն ասաց, որ դա ցավոտ հարց է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930