Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ի նախնական տվյալներով գրանցվել է մանկական մահացության 260 դեպք

Հունիս 19,2019 16:45

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը`  Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն:

«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում».- նշել է Արսեն Թորոսյանը:

Մանկաբարձություն և գինեկոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Վահե Գյուլխասյանը ներկայացրել է Հայաստանի նախորդ 20 տարվա և միջազգային վիճակագրական տվյալները, նաև վերջին 2 տարվա մայրական մահացության 10 դեպքի պատճառագիտական կազմը, յուրաքանչյուրի նախապատմությունը, մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը:

Խորհրդի անդամներն անդրադարձել են նախահղիության շրջանում պետության դերին ու քայլերին՝ թերությունները շտկելու և ոլորտը բարելավելու նկատառումով:

Ինչը վերաբերում է մանկական մահացության դեպքերին, ըստ վիճակագրության պետական կոմիտեի, մանկական մահացության դեպքերի նվազում է դիտվել: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների` 0-1 տարեկան երեխաների մահվան 370 դեպք է գրանցվել 2015-ին, 2016-ին` 356, 2017-ին` 307, իսկ 2018-ի նախնական տվյալներով` 260:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ մշակվել է մեխանիզմ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված հղի կանանց վաղ հայտնաբերելու համար: 1% դեպքում հղիներն ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկական կազմակերպություն և դուրս են մնում նախածննդյան հսկողությունից` ռիսկի ենթարկելով թե՛ իրենց, թե՛ երեխայի կյանքը:

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ նմանատիպ քայլերի շնորհիվ` մայրական մահացության դեպքերը կկանխվեն և ցուցանիշը կտրուկ կնվազի, ինչպես` մանկական մահացությանը:

Օրակարգում ներառված հարցերին զուգահեռ քննարկվել են նաև նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930