Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ խրախուսելու շարունակել երկխոսությունը միմյանց միջև: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը»,- գրել է Բոլթոնը:
Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին Վաշինգտոնում կհանդիպի Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Looking forward to meetings later this week with the Foreign Minister of Armenia and the Foreign Minister of Azerbaijan, to encourage continued dialogue between them. The United States stands ready to assist in advancing the cause of peace in the region.
— John Bolton (@AmbJohnBolton) June 18, 2019