Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ». Հայկ Գեւորգյանի հարցը Յոլյանին՝ նախարար ժամանակ բիզնես ձեռք բերելու մասին

Հունիս 19,2019 16:26

«Ձեր՝ նախարար եղած ժամանակ ինչ-որ մի մեծ բիզնեսի օբյեկտ ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանն այս հարցն ուղղեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին:

Յոլյանն արձագանքեց՝ «Մի հատ նորից վերջին մասը, լավ չլսեցի»: Հայկ Գեւորգյանն էլ ավելի կոնկրետ հարցրեց՝ «Լավ, Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ»:

Յոլյանը պատասխանեց. «Ես այսօրվա դրությամբ եւ արդեն երեւի 4-5 տարի է ոչ մի բիզնեսով զբաղված չեմ եւ իմ հետ փոխկապակցված անձնավորությունները: Կոնկրետ կազմակերպության առումով կճշտեմ ինչի՞ մասին է խոսքը: Ես կճշտեմ, բանավոր կասեմ…ո՞նց անեմ, թերթում հայտարարությո՞ւն տամ»,- ասաց Յոլյանն ու փակեց բիզնեսի հետ կապված թեման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930