Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ Չիկոյի մասին` «Երկնքում Ջազ է հնչում»

Հունիս 19,2019 16:19

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի` Չիկոյի հիշատակին նկարահանվել է «Երկնքում Ջազ է հնչում» տեսաֆիլմը, որի ռեժիսորն է Սուրեն Արեենցը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Չիկոյի որդին` Հայկ Թութունջյանը: Ֆիլմը նկարահանվել է «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն, ամենամյա «Գինի և Ջազ» փառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Վիկտորիա Ասլանյանի աջակցությամբ:

Ֆիլմում բացառիկ կադրեր ու լուսանկարներ կան Արմեն Թութունջյանից, նաեւ նրա մասին ժամանակակիցների ու այլ անվանի երաժիշտների կարծիքները:

«Երաժշտության հնչյունների ներքո ենք մեծացել, տարբեր ոճերի նրբաճաշակ երաժշտության»,- ֆիլմում պատմում է Արմեն Թութունջյանը: Նաեւ նշում է, թե երբ է ջազի առաջին հնչյունները լսել իրենց տանը` մոսկովյան «Մելոդիա» ֆիրմայի հրատարակած մի սկավառակի ձայնագրություններով: Ինքն այդ ժամանակ 7-րդ դասարանում էր սովորում, ասում է` այնքան էր հավանել, որ մեղեդիները սուլելով դպրոց էր գնում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930