«Այդ երիտասարդները պահում էին «ոչ թանկացումներին» գրությամբ պաստառներ: Փորձեցի ճշտել, թե իրենց կարծիքով՝ ի՞նչն է թանկանալու: Նրանք այդպես էլ չկարողացան պատասխանել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Ահազանգ» նախաձեռնության՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ցույցին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
Նա տեղեկացրեց, որ իր պատմածը վերաբերում է «Ահազանգ»-ի նախորդ բողոքի ցույցին, իսկ այս մեկի պարագայում պատգամավորը չի պատրաստվում իջնել ԱԺ դարպասների մոտ եւ խոսել նրանց հետ. «Ուզում էի հարցնել երիտասարդներին, թե ինչու են եկել, ինչն է խնդիրը, սակայն նրանց առաջնորդն ասաց չշփվեմ…Այդ երիտասարդներին ինչ-որ բաներ են ասել, բերել այստեղ: Երբ ուզում ես մի բան բացատրել, ասում է՝ մի շփվեք իրենց հետ»:
Հայկ Գեւորգյանի խոսքով՝ այս բողոքի նախաձեռնությունում գաղափարական խնդիր չկա: Ավելին՝ պատգամավորն ուղղորդում է տեսնում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2379818772234081/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ