Իտալիայի Ֆաենցա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ըմբիշներն առայժմ երկու մեդալ են նվաճել: 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը վճռորոշ գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին եւ բավարարվել արծաթե մեդալով, իսկ 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Այսօր երեկոյան բրոնզի համար գոտեմարտելու են նաեւ 45 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը եւ 51 կգ քաշային Արմեն Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ