Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թե պետք է հետեւենք, թե ինչու Ադրբեջանը պատերազմ չի սկսում, այլ ինքներս պատրաստ լինենք». Շիրակ Թորոսյան

Հունիս 19,2019 13:51

«Բավականին հետաքրքիր էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի այդ տեսակետը: Թվում է, թե մանիպուլյացիա է, եւ մեր գլխի տակ «փափուկ բարձ դնելով»՝ պատրաստվում են պատերազմի: Բայց մենք դա չպետք է բացառենք, որովհետեւ մենք ունենք ապրիլյան ռազմական գործողությունների փորձը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանն այն մասին, որ միջազգային դրությունը թույլ չի տալիս հայկական կողմի դեմ պատերազմ սկսել, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Միեւնույն ժամանակ՝ միջազգային իրավիճակը կարեւոր գործոն է տարածաշրջանային իրավիճակի, պատերազմ սկսել-չսկսելու հարցի համար: Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կարող է ոտնատակ անել միջազգային հանրության կարծիքն ու պատերազմ սկսել: Բայց խնդիրն այլ տեղ է՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, ոչ թե հետեւենք, թե ինչու Ադրբեջանը պատերազմ չի սկսում կամ թե ինչպես է պատրաստվում պատերազմի»,-շեշտեց Շիրակ Թորոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930