Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվելու է ոսկու ձուլակտորներ արտադրող նոր գործարան. ԿԲ-ն, որ ծախել էր ոսկու պաշարները, վերականգնելու է. Ջավադյան

Հունիս 19,2019 13:13

ԱԺ լիագումար նիստում քննարկվում է 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց՝ «Տարիներ առաջ՝ դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ԿԲ ոսկու պաշարներն իրացվեցին՝ այն ժամանակի համար գնահտելով տնտեսապես ձեռնտու գործարք: Այս պահին ի՞նչ պահուստներ է տնօրինում ԿԲ-ն»:

Ջավադյանը պատասխանեց. «2014-ին վաճառվել է մեր ոչ մեծ՝ 1,6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային: Վաճառելու իմաստը եղել է այն, որ այն ժամանակ գներն աճել են, այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար, ընդունվել է այդպիսի որոշում: Քանի որ ոսկի կառավարելուց գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում այն ժամանակ, ընդունվել է որոշում, վաճառվել է, որի արդյունքում ներդրվել է դա ավելի բարձր որակի գործիքների մեջ, դրա արդյունքում բավականին շահույթ ենք ունեցել: Ոսկին դարձել է կտրականապես ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները աշխարհում շատ մեծ փոփոխության են ենթարկվում, այսօր կան ավելի հուսալի գործիքներ, ավելի իրացվելի, քան ոսկին»:

Ջավադյանը տեղեկացրեց, որ շատ շուտով Հայաստանում ոսկու գործարան կստեղծվի, որտեղ կարտադրվի բանկային ոսկու ձուլակտորներ. «Մենք արդեն երկու տարի է, աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ, վերջին ակորդներն են արդեն, կբացվի գործարան ու մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոչ միայն 80-90 տոկոսանոց ձուլակտորներ արտահանել, այդ ձուլակտորների մեջ նաեւ այլ մետաղներ են, ոչ օգտավետ նյութեր, բոլորը հնարավորություն կստանան կա՛մ հանձնել ոսկի գործարանին ու արդյունքում ստանալ ձուլակտոր, կա՛մ վաճառել ոսկին գործարանին: Մենք էլ հնարավորություն կունենանք նաեւ հայկական դրամով՝ մեր ազգային արժույթով ոսկի գնել շուկայից, ոչ թե արտարժույթով, որն իր մեջ էլի ռիսկ է պարունակում: Հաջորդ տարի արդեն մենք այդ հնարավորությունը կունենանք, արդեն ամեն ինչր պատրաստ է՝ սարքավորումները, գործարանի տեղն ընտրված է: Գործընկերների պահանջով ԿԲ-ն էլ կարող է լինել բաժնետեր՝ 6-7%-անոց»:

Ջավադյանն ասաց, որ այս միջոցով կվերականգնեն որոշակի ծավալի ոսկու պաշար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930