Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ այնպիսի վիճակում է, որ նրան ոչ մի աջակցություն չի օգնի. «Հայկական ժամանակ»

Հունիս 19,2019 12:36

Կասկած չկա, որ Հայաստանում հավատարմագրված ցանկացած դեսպանի հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ մոտավորապես նույն արձագանքին էր արժանանալու, բայց հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ են, մեր հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նույնպես, հետեւաբար՝ այդ երկրի դեսպանի ցանկացած քայլ մեզանում շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Եվ Ռուսաստանում, իհարկե, շատ լավ գիտեն դա։

Ըստ երեւույթին գիտեն նաեւ, թե ինչպիսին է մեր հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, գիտեն, որ նրան սատարող ֆեյքերն, ու տարբեր շարժումները դա անում են լուրջ վարձատրության դիմաց, իսկ եթե «պիցցան մի քանի ժամով ուշանա»՝ նրա կողքին հազիվ մի քանի տասնյակ մարդ հավաքվի։ Ու եթե այսքանն իմանալով ռուս դեսպանն, այնուամենայնիվ, հանդիպում է նրա հետ՝ նշանակում է իսկապես ավելի լուրջ ենթատեքստ կա։

Խնդիրն, իհարկե, Քոչարյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելը չէ: Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ այնպիսի վիճակում է, որ նրան ոչ մի աջակցություն չի օգնի։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերություններն են։ Բանն այն է, որ երբ Ռուսաստանի դեսպանը հանդիպում է մեկի հետ, որին իր երկրում, մեղմ ասած, չեն սիրում, արդյունքում հասարակության վերաբերմունքը փոխվում է ոչ թե այդ մարդու, այլ Ռուսաստանի նկատմամբ։

Հասկանալի է, չէ՞, որ եթե ՌԴ դեսպանը օրը 8 անգամ էլ հանդիպի Քոչարյանի հետ, դրանից Քոչարյանն ավելի ընդունելի չի դառնալու հասարակության համար, ոչ էլ նրա արածներն են մոռացվելու, իսկ ահա Ռուսաստանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվելու է դեպի վատը։ Ըստ երեւույթին առաջին հերթին հենց սա է, որ մտահոգել է ՀՀ իշխանություններին, եւ նրանք հորդորել են ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնց արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930