ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերթական «փորձարարությունն» է իրականացրել Հայաստանի նկատմամբ՝ առաջ բերելով հայ հանրության մի հատվածի տարակուսանքը, բարեկամ երկրի իշխանություններին էլ դրել է բավականաչափ անհեթեթ վիճակի մեջ։ Օրերս նա հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում մի շարք ծանրագույն հոդվածներով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ու ինչ-որ հարցեր քննարկել նրա հետ։
Դեսպանի այս «ակցիայի» առաջին ու բնական արձագանքը հետեւյալն է՝ օտարերկրյա դեսպանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հյուրընկալ երկրի հանդեպ, քանի որ չի կարելի հանդիպում ունենալ քրեական հետապնդման ենթարկվող անձի հետ, անկախ վերջինիս՝ նախկինում զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ Դա ոմանց կողմից ընկալվում է որպես վերջինիս ցուցաբերվող աջակցություն, նաեւ՝ արտաքին միջամտություն։
Նման արձագանքը, թերեւս, բնական է, բայց՝ սխալ։ Որեւէ դեսպան, հատկապես Ռուսաստանը ներկայացնող, չի կարող ինքնագլուխ կերպով հարգել կամ չհարգել որեւէ մեկին կամ որեւէ երկրի։ Նա, ի պաշտոնե, իր ցանկացած քայլի հետ կապված հստակ հրահանգավորումները ստանում է «կենտրոնից», տվյալ դեպքում՝ Կրեմլից, եւ բացառված է, որ դեսպանն անձնական նախաձեռնություն դրսեւորեր։ Հետեւաբար, տվյալ դեպքում «Կոպիրկինն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Հայաստանի հանդեպ» արտահայտության փոխարեն պետք է օգտագործվի Ռուսաստանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Հայաստանի հանդեպ» արտահայտությունը։ Մնացածը կարծես թե ճիշտ է:
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում