Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն միջին եւ միջինից բարձր չինովնիկներ են իրենց հանդուգն պահում ներդրողների եւ գործարարների հետ, այլ հենց բարձրաստիճան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչեւ նախարարներ. «Ժողովուրդ»

Հունիս 19,2019 12:12

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ՝ ազդարարելով, որ կան մեր երկրում չինովնիկներ՝ միջին, միջինից բարձր, որոնք արհեստական խնդիրներ են ստեղծում ներդրողների համար։ Նրանք կարող են հեռախոս չվերցնել, կարող են արհեստական ձգձգել ներդրողին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը եւ այլն։ Իրապես, մեր երկրում, ցավոք, դեռ կա այդ խնդիրը, եւ լուծման բանալին հետհեղափոխական Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ հնարավոր չի լինում գտնել։

Ի հավելումն պարոն Թունյանի՝ մենք էլ մեր կողմից որոշ տեղեկություններով կիսվեևք՝ասելով, որ ոչ թե միայն միջին եւ միջինից բարձր չինովնիկներ են իրենց հանդուգն պահում ներդրողների եւ գործարարների հետ, այլ հենց բարձրաստիճան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչեւ նախարարներ։ Մարդիկ կան, որ գործարարներին 10 րոպեն մեկ տեւողությամբ բոլոր խնդիրների լուծման եւ արհեստական քաշքշուկներից ազատվելու համար առաջարկում են դիմել դատարան։ «Եթե մենք խախտում ենք արել, եթե որեւէ բանի հետ համաձայն չեք, դիմեք դատարան»,– այսպիսի առաջարկ է արել մեր երկրի նախարարներից մեկը ներդրողներից մեկի ներկայացուցչին, ընդ որում՝ խոսքը մոտ 3 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին է։ Հասկանալի է, չէ՞, որ այն գործը, որը սկսվեց դատական վեճերով, դժվար թե հաջողություն ունենա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930