«Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում, թեման փակած ա, դրանք դատարկ-դատարկ բաներ են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով դիտարկմանը, թե իրեն գուցե բերման ենթարկեն հարցաքննության համար, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շրջանակում գրանցված միջադեպի փաստով ՀՀ քննչական կոմիտեն նրան հրավիրել է հարցաքննության, սակայն Ծառուկյանը չի ցանկանում ներկայանալ։
Լրագրողը պատգամավորին խնդրեց չվիրավորել, ու հարցրեց՝ օրենքին ենթարկվելը՝ դատարկությո՞ւն է, Ծառուկյանը մասնավորապես արձագանքեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է… Լարված եկել ես այստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ասի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել»:
«Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյան իր կարծիքն ասել է փաստաբանի միջոցով։ Ինչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղրը… լուրջ գործով զբաղվեք»,- կոչ արեց Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Նա միաժամանակ շեշտեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. «Ծառուկյանի օբյեկտները օր ու գիշեր ստուգում են…Ծառուկյանը դրա հետ կապ չունի, եթե ասում են՝ կապ ունի, ուրեմն շոու են սարքել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ