Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքանից հետո մի՞թե կարելի է վախենալ Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստից, մանավանդ որ հայտնի էլ չէ, թե ինչ են խոսել զրուցակիցները. «Հրապարակ»

Հունիս 19,2019 11:51

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս առիթներ ունեցել է վստահեցնելու, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են եւ շարունակում են խորանալ։ Հիշում ենք նաեւ, թե Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ինչ ոգեւորությամբ էր Պուտինին պատմում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աննախադեպ չափերի է հասել, որ հայ-ռուսական համագործակցության արդյունքում ահագին ներդրումներ են եղել, 7 տոկոսից ավելի աճ ենք ունեցել եւ այլն։ Այսքանից հետո մի՞թե կարելի է վախենալ Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստից, մանավանդ որ հայտնի էլ չէ, թե ինչ են խոսել զրուցակիցները։

Հեղափոխության հանդեպ ջերմ սիրով լցված մեր վերլուծաբանները, այդ հանդիպումից սարսափած, արդեն վստահեցնում են, որ Հայաստանի եւ նրա ինքնիշխանության դեմ «հիբրիդային պատերազմը» վարում է ոչ թե հայկական բարոյալքված ու ապակենտրոն քրեաօլիգարխիան կամ «սեւազգեստավորները», այլ Մոսկվան, որը Հայաստանում գործի է դրել իր ազդեցության բոլոր միջոցները՝ հեղափոխության արդյունքները չեղարկելու նպատակով։ Այդ վերլուծաբանները, առաջ գնալով, պնդում են, որ «Մոսկվան բացել է մի քանի «ճակատ»՝ հետեւողականորեն օգտագործելով ոչ միայն Հայաստանում իշխանություններից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ խմբերին, այլ նաեւ խաղադրույք կատարելով Հայաստան-Արցախ հակասությունների վրա»։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն օրումեջ խոսում Հայաստան-Ռուսաստան փայլուն հարաբերություններից, սիրաշահում Մոսկվային, ավելի ստույգ՝ խաբում մեզ։

Նա նույն երկակի ստանդարտն է կիրառում նաեւ Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Մենք հա՛մ ռեւերանսներ ենք անում, հա՛մ քննադատում ենք Արեւմուտքին՝ մեր հեղափոխությունն ըստ արժանվույն չգնահատելու եւ մեր ռեֆորմներին անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար։ Եվ այս ամենից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թավշյա հեղափոխության ձախողումների մեջ մեղավոր են բոլորը, բացի մեզնից։ «Արտը խախուտ, մհանեն՝ կարկուտ», սա ընդունելի կեցվածք չէ եւ չի նպաստում իրավիճակը ճիշտ գնահատելուն։ Նախապես ընտրելով մեղավորներին՝ մենք նորանոր սխալներ թույլ կտանք ու երբեք չենք սովորի հետեւություններ անել մեր նախորդ սխալներից։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930